Լրահոս

20.02.2012 16:56


Ոստիկանները 20 րոպե ժամանակ են տվել Մաշտոցի այգին լքելու համար

Ոստիկանները 20 րոպե ժամանակ են տվել Մաշտոցի այգին լքելու համար

Հենց նոր ոստիկանությունը բարձրախոսների միջոցով Մաշտոցի այգում բողոքի գործողություն իրականացնող ցուցարարներին տեղեկացրել է, որ նրանք ինքնագործունեությամբ են զբաղված, ու 20 րոպե ժամանակ է տվել Մաշտոցի պուրակը լքելու համար։

Ցուցարարները, սակայն, հեռանալու մտադրություն չունեն։ Ավելին, նրանք բոլորին կոչ են արել անհապաղ գնալ այգի և միանալ հանրային գոտու պահպանման համար մղվող իրենց պայքարին։ Նրանք նաև պահանջում են անհապաղ դադարեցնել այնտեղի շինարարությունը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված կրպակները։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ հայտարարել է, որ ոստիկանությունն իրավունք չունի միջամտել իրենց խաղաղ գործողությանը, այլապես ոչ իրավական քայլ կատարած կլինի։

Մաշտոցի այգուց ուղիղ միացումը դիտե՛ք այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը